Կառավարության շենքի վրա հարձակում գործած «հայրենասերները», ովքեր, մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, առաջնագծի փոխարեն գտնվում էին իրենց սեփականատերերի համար իշխանությունը զավթելու առաջնագծում:

Տեսանյութի «հերոսներից» մի մասին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, նրանց շրջանում կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։

Գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը

85 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը:

Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ.
Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ.
Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ.
Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ.
Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Գառնիկ Կարենի, ծնվ. 2001թ.
Գալստյան Տիգրան Գառնիկի, ծնվ. 2000թ.
Սուքիասյան Ստյոպա Սարդարի, ծնվ. 2001թ.
Կիրակոսյան Հայկ Արծվիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Բարսեղյան Ռոբերտ Վարազդատի, ծնվ. 1998թ.
Եգանյան Գառնիկ Ֆելիքսի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Գառնիկ Սիսակի, ծնվ. 1976թ.
Գալստյան Վաղարշակ Սերյոժայի, ծնվ. 1989թ.
Մանուկյան Արարատ Գագիկի, ծնվ. 1983թ.
Վարդանյան Արտակ Հուսիկի, ծնվ. 1986թ.
Կամավորական Խաչատրյան Կիմ Սիմոնի, ծնվ. 1995թ.
Արշակյան Ռուբեն Սամվելի, ծնվ. 1983թ.
Կարապետյան Հմայակ Գրիշայի, ծնվ. 1979թ.
Չոբանյան Հարություն Սարգսի, ծնվ. 1993թ.
Կամավորական Գրիգորյան Դավիթ Կամոյի, ծնվ. 1996թ.
Գալստյան Արթուր Սուրենի, ծնվ. 1964թ.
Ասատրյան Կարեն Գևորգի, ծնվ. 1980թ.
Պահեստազորային Ադամյան Գենադի Գեորգիի, ծնվ. 1956թ.
Հակոբյան Կարապետ Նշանի, ծնվ. 1997թ.
Պողոսյան Արթուր Սիսակի, ծնվ. 1997թ.
Բաբաջանյան Գևորգ Դավթի, ծնվ. 2001թ.
Մինասյան Արմեն Սմբատի, ծնվ. 2001թ.
Մելիքսեթյան Կարեն Արմենի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Հրահատ Փայլակի, ծնվ. 1983թ.
Բաբայան Աշոտ Մանասերի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Գաբրիելյան Գագիկ Ավետիսի, ծնվ. 1952թ.
Պետիկյան Կարեն Վարդանի, ծնվ. 1998թ.
Տիգրանյան Առաքել Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սուքիասյան Հայկ Արտուշի, ծնվ. 1996թ.
Սողոմոնյան Արտակ Սողոմոնի, ծնվ. 1990թ.
Սուքիասյան Հարություն Արմենի, ծնվ. 1997թ.
Մարգարյան Սերյոժա Հմայակի, ծնվ. 1991թ.
Շահինյան Հակոբ Արտակի, ծնվ. 1987թ.
Պահեստազորային Հարությունյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 1984թ.
Փանդունց Սոս Մուշեղի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Հարությունյան Հովհաննես Ժիրայրի, ծնվ. 1991թ.
Մինչ այս անունների հրապարակումը հայտնի էր 1177 զոհի մասին:

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին ավանդական ճեպազրույցում պատասխանելով հարցերի, նշել էր, որ չի կարող ասել, թե ռազմաճակատի հատկապես որ ուղղությամբ է եղել թուրքական հատուկջոկատայինների կիրառումը, բայց տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում թշնամուն այդ մասով սպասվում է անակնկալ:

Արցախի դեմ թուրքական ագրեսիայի կազմակերպման, կառավարման եւ իրականացման գործում հենց Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման մասին հետախուզական տվյալներ ներկայացրեց ռուսական մամուլը: Ռուսական ռազմական շրջանակներին առնչվող Տելեգրամ ալիքները տարածեցին տեղեկություն, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ նետելու համար: Ըստ այդ ալիքների, թուրքական եւ ադրբեջանական զինվորականության միջեւ առաջանում են հակադրություններ, քանի որ թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին, որ չեն կարողանում լավ կռվել եւ ստիպված են ներգրավել թուրք զինվորների:

Ռազմաճակատային տապալումները Անկարային ստիպում են ավելի ու ավելի ընդլայնել ներգրավվածությունը, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի դժվար է լինելու թաքցնել այն, հարկադրելով թուրքերին բացվել:

Ըստ ամենայնի, հենց այդ համատեքստում է Արծրուն Հովհաննիսյանի խոստացած անակնկալը: Չփորձենք մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այն: Հաստատ Հայաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքերի մանրամասն դիտարկում անում են նաեւ թուրքերը, փորձելով կռահել, թե ինչ անակնկալի մասին է խոսում հայկական կողմը:

Դիտարկման արժանի է, որ այդ մասին խոսակցությունը ծավալվում է ՌԴ նախագահին Հայաստանի վարչապետի նամակի ֆոնին, որում Երեւանն առաջարկում է Մոսկվային սկսել ռազմական օգնության տեսակի եւ ծավալի վերաբերյալ «անհապաղ խորհրդակցություն», ինչպես նախատեսված է հայ-ռուսական ռազմական փոխօգնության պայմանագրով:

Մոսկվան հայտարարել է, որ մանրամասները քննարկվելու են: Անկախ նրանից, թե ինչպիսին են լինելու դրանք, խոսքը Մոսկվայի ռազմա-քաղաքական դերի առնվազն մեկ շոշափելի աստիճան բարձրացման մասին է, եթե անգամ դա տեղի է ունենում ՀՀ սահմանի շրջանակում:

Թուրքիայի սանձազերծած պատերազմը գործնականում սահման չի ճանաչում, եւ բավական է հիշել հայկական կողմի հայտարարությունն օրինակ այն մասին, որ Ադրբեջանի տարածքից թուրքական օդային գործողությունները Անկարան կառավարում է Թուրքիայի տարածքում օդային հրամանատարական կետից: Այդ իմաստով, հինգերորդ սերնդի պատերազմում սահմաններ այլեւս չկան:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի ՊԲ այսօրվա հաղորդագրության կապակցությամբ արված գրառման մեջ նշել է. «Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»:

Արծրուն Հովհաննիսյանն ամենօրյա իր բրիֆինգներում մշտապես խոսում է այս մասին: Ընդհանրապես, նա նրբորեն զգում է հանրային, քաղաքական շրջանակների տրամադրությունները եւ իր բրիֆինգներում, գրառումներում փորձում «տեղը գցել» վիճակը՝ կանխել խուճապային ու անկումային տրամադրությունները, երկնքից իջեցնել խանդավառներին եւ այլն:

Սա շատ կարեւոր է, երիցս ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ պատերազմի ներկայիս փուլում ամեն ինչ կախված է ոչ միայն բանակից, այլեւ հանրության վիճակից՝ նրա ամրությունից, վճռականությունից ու միակամությունից:

Պատերազմն իր դաժան իրականությամբ արդեն շատ բան է փոխել ու դեռ փոխելու է, եւ ամենակարեւորը՝ խորտակել ու խորտակում է կայսրությունների, բարեկամների ու թշնամիների, միջազգային հանրության, համընդհանուր նորմերի եւ այլնի առասպելաբանությունը, ինչն անկասկած աշխարհքաղաքական, աշխարհայացքային վերաիմաստավորման ու նոր դիրքեր դուրս գալու հնարավորություն է, պետական-քաղաքական ազգ դառնալու ընթացք:

Սա ցավոտ ու դանդաղ ընթացք է, բայց անշրջելի: Պատերազմ է, եւ այս ընթացքն իր հերոսական պայքարով իրականացնում ու ամրապնդում է հայկական բանակն ու կամավորականը:

Պատերազմ է, մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը, ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Խոսքը ողջ աշխարհի հայության մասին է: