Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ասել է, որ ստիպված է եղել «անձնական տրավմա» հորինել՝ HBO հեռուստաընկերության նոր Mare of Easttown հեռուստանախագծում իր մարմնավորած կերպարը խաղալու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Կերպարը, որին մարմնավորում է Քեյթ Ուինսլեթը հեռուստատեսությունում ունեցած 10-ամյա դադարից հետո, Մարե Շինան անունով քննիչ է Փենսիլվանիա նահանգից, որի աշխարհը քանդվում է, երբ սկսում է սպանություն հետաքննել։

45-ամյա դերասանուհին նշել է, որ կերպարը կերտելը վնասել է իր հուզական վիճակին և հավելել, որ նույնիսկ ԱՄՆ-ում նկարահանումներն ավարտելուց և Սասեքսի իր տուն վերադառնալուց հետո նա շարունակում է պայքարել Մարե Շինանի չստացված կյանքի համար։

«Ես ավելի շատ տրավմա եմ ստեղծել ինձ համար, որպեսզի կարողանամ կերտել այս կերպարը, քան որևէ այլ կերպարի դեպքում», - ասել է դերասանուհին։

 41668988 9463409 Search within Kate Winslet said she had to invent trauma to take m 17 1618259308411

41668990 9463409 image a 2 1618255892462

Հիշեցնենք, որ 45-ամյա դերասանուհին, ոբ հայտնի է դարձել «Տիտանիկ» ֆիլմում մարմնավորած իր կերպարով, ամուսնացած է եղել 3 անգամ։ Իր դստեր հոր՝ Ջիմ Թրիփլթոնի հետ Քեյթն ամուսնացել է 1998 թվականին, սակայն Միայի ծնվելուց մեկ տարի անց զույգը բաժանվել է։ Դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ և նրանից մեկ որդի ունեցել, որն այժմ 17 տարեկան է։ Մենդեսից Քեյթը բաժանվել է 2011 թվականին։

40906170 9399765 Way back when Kate married first husband Jim Threapleton in 1998 a 4 1616655748600

40905006 9399765 Ex The actress went on to marry director Sam Mendes from 2003 to a 6 1616655748602

39842852 9399765 Her love Kate welcomed her youngest child Bear seven with her th a 7 1616655748603

Այժմ դերասանուհին ամուսնացած է Էդուարդ Աբել Սմիթի հետ և զույգն ունի մեկ որդի՝ 7 տարեկան Բիըրը։ Ինչպես հայտնի է, 43-ամյա Էդուարդը բրիտանացի ձեռներեց, Virgin Group կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Չարլզ Նիկոլաս Բրենսոնի զարմիկն է։

Օսկարակիր դերասնուհին հայտնի է դարձել 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմով, որտեղ իր խաղընկերը հայտնի դերասան, օսկարակիր Լեոնադրո դի Կապրիոն է։

376475c521c80bb26f39ed61cd28d91ece014bcb8eceef2fc393b0e445fffde9

1. Սուտը միշտ երկու մարդու փոխգործակցությունն է: Մարդու հետ զրուցելիս փորձեք հասկանալ, թե արդյոք նա ձեզ խաբելու մտադրություն ունի: Առանց մտադրության սուտ չի լինում:

2. Մարդը միշտ խաբում է ձեր գործողություններից կամ հարցերից հետո: Սուտը միշտ երկրորդային է:

3. Մարդու հետ շփվելիս հետեւեք նրա պահվածքի փոփոխություններին: Երբ մարդը խաբում է, օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում եւ մենք կարող ենք տեսնել դրանք:

4. Երբ մարդը սուտ է ասում, նրա օրգանիզմում ադրենալին է արտազատվում: Արտազատված ադրենալինը ամբողջ օրգանիզմում փոփոխությունների է հանգեցնում: Այդ փոփոխությունները ամբողջ օրգանիզմին ստիպում են այլ կերպ աշխատել` դեմքին, մարմնին, ձայնալարերին, շնչառությանը:

5. Սուտասանը միշտ վախ է ապրում, բռնվելու վախ: Վախը միշտ դրսեւորվում է մտքերում, բառերում, գործերում:

6. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճշմարտության համար պատասխանատու է անգիտակցականը, որն արտացոլվում է ժեստերում եւ մարմնի շարժումներում, իսկ ստի համար` բառերը: Սովորեք տեսնել հակասությունները բառերի եւ մարմնի լեզվի միջեւ:

7. Երբ մարդը ճշմարտությունն է ասում, նա լիցքաթափված է: Երբ խաբում է, միշտ լարված է:

8. Ստախոսի խնդիրը դետալներում է: Եթե մենք սկսում ենք դետալների վերաբերյալ հարցեր տալ, դեպքերի մեծամասնությունում բացահայտում ենք ստախոսին:

Ինչպես ժեստերով ճանաչել ստախոսին

1. Եթե մարդը ճշմարտությունն է ասում, նրա ժեստերն ավելի շատ են եւ բազմազան: Նա դրանք օգտագործում է, որովհետեւ լիցքաթափման վիճակում մարդը ցանկանում է զրուցակցին «գեղեցիկ պատկեր», հույզեր ցույց տալ: Դրա համար նրան ժեստեր են պետք:

2. Եթե մարդը ստում է, նրա ժեստերի քանակությունը կրճատվում է: Հասկանալով, որ ժեստերով կարող է մատնել իրեն, ստախոսն անգիտակցաբար սահմանափակում է իր ժեստերը:

3. Եթե մարդը սուտ է ասում, ջանում է հեռավորություն պահպանել զրուցակցի հանդեպ: Նշանակում է` կթաքնվի գրքերի, պորտֆելների, համակարգիչների, սեղանների եւ այլնի հետեւում: Հոգեբանության մեջ դա պատնեշներ է կոչվում:

4. Եթե մարդը սթրեսի բարձր մակարդակ է ապրում կամ խաբում է, դեմքին, այտերին, քթին, շրթունքներին դիպչելու ժեստերի քանակությունը կտրուկ աճում է:

5. Եթե մարդը սթրես է ապրում կամ խաբում է, կողմնակի առարկաների հետ (գրիչ, հեռախոս, բաժակ, ամրակ, փողկապ, ժամացույց, կանացի զարդարանք եւ այլն) գործողությունների քանակը կտրուկ աճում է: Դա կարող է զրուցակցի ստի հավաստի նշան լինել:

6. Եթե հարցին պատասխանելուց առաջ զրուցակիցը հազում է, ծխում, մի կում ջուր է խմում (սուրճ, թեյ), նրան անհրաժեշտ է դադար վերցնել, որպեսզի «ճիշտ պատասխան» մտածի: Նշանակում է` նման պատասխանը կարող է սուտ լինել:

7. Եթե հարցին պատասխանելու ընթացքում զրուցակիցը հետ է թեքվում, դիպչում է քեզ, գրկում է իրեն, նա սթրես է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել:

8. Եթե մարդու հետ զրույցի ընթացքում դուք տեսնում եք, որ մարդը կտրուկ հետ է քաշվել ձեզնից, նրա ժեստերի մեջ պատնեշային ժեստեր են հայտնվել, ինչպիսիք են «ստոպը», «խաչը» եւ այլն, դա վկայում է, որ մարդը սթրեսի վիճակ է ապրում: Նշանակում է` կարող է սուտ ասել:

1. Այսօր ես լսեցի, թե ինչպես էր իմ կոլեգաներից մեկը ծիծաղում մյուսի վրա այն պատճառով, որ վերջինս աշխատանքի է գալիս հասարակական տրանսպորտով, այլ ոչ թե սեփական ավտոմեքենայով։ Իսկ քիչ ուշ, նույն այդ ծիծաղող կոլեգան խնդրում էր իր վարկատուին մի փոքր հետաձգել մուծման օրը։

2. Այսօր ես հաղորդեցի իմ հիվանդին, որ իր տղան ծնվել է դեֆորմացված ձախ ձեռքով։ Նա մոտ մեկ րոպե մտածմունքների գիրկն ընկավ, իսկ հետո ասաց. «ես գիտեի, որ նա յուրահատուկ է լինելու»։

3. Այսօր մի ծանոթ կին պատմեց ինձ, թե որքան էր տառապում և տանջվում, երբ իր աղջիկը մահացավ ավտովթարից։ Նա երկար ժամանակ չէր կարողանում վշտից ուշքի գալ։ Նրա կյանքը կանգ էր առել, նա անընդհատ հիշում էր իր աղջկան և արտասվում։ Իսկ մի անգամ, գիշերը նա երազում մի փոքրի աղջիկ է տեսնում։ Աղջկա ձեռքերում երկու հսկա դույլեր էին։ Մի անգամից երևում էր, որ նրա համար շատ ծանր է։ Ամեն մի քայլը ավելի դժվար էր դառնում աղջկա համար։ Իմ ծանոթուհին հարցնում է աղջկան. «ի՞նչ ես տանում», իսկ աղջիկը պատասխանում է. «մայրիկ, դա քո արցունքներն են»։ Այդ օրվանից ծանոթուհիս հավաքում է իրեն և այլևս չի արտասվում։

 

1. Ալբերտ Էյնշտեյնի կինը հաճախ ասում էր նրան, որ ավելի համապատասխան հագնվի, երբ գնում է աշխատանքի: Էյնշտեյնն ասում էր՝ «Ինչո՞ւ, բոլորն այնտեղ ինձ գիտեն»: Իսկ երբ արդեն գնում էր իր առաջին խոշոր կոնֆերանսին, կինը խնդրեց, որ գոնե այս անգամ համապատասխան հագնվի. Էյնշտեյնն էլ ասաց. «Ինչո՞ւ, այնտեղ ինձ ոչ ոք չգիտի»:

2. Էյնշտեյնին հաճախ խնդրում էին բացատրել հարաբերականության ընդհանուր տեսությունը: Նա էլ մի անգամ ասաց. «Երբ ձեռքդ մեկ րոպե դնես տաք վառարանի վրա, կթվա մեկ ժամ է անցել: Բայց երբ մի գեղեցիկ աղջկա հետ մեկ ժամ նստես, կթվա մեկ րոպե է անցել: Սա է հարաբերականությունը»:

3. Ալբերտ Էյնշտեյնն աշխատում էր Փրինսթոնի համալսարանում, երբ մի օր տուն գնալիս մոռացավ իր տան հասցեն:Նա տաքսի նստեց, սակայն վարորդը չճանաչեց նրան: Էյնշտեյնը հարցրեց վարորդին՝ գիտի՞, թե որտեղ է ապրում Էյնշտեյնը: Վարորդը պատասխանեց. «Ո՞վ չգիտի նրա տան հասցեն: Փրինսթոնում բոլորը գիտեն դա: Ո՞ւզում եք հանդիպել նրան»: Էյնշտեյնն ասաց. «Ես եմ Էյնշտեյնը և ես մոռացել եմ իմ տան հասցեն: Կարո՞ղ եք ինձ տանել իմ տուն»: Վարորդն Էյնշտեյնին տարավ տուն և նույնիսկ չվերցրեց ուղեվարձը:

4. Էյնշտեյնը ճանապարհորդում էր գնացքով, երբ ուղեկցորդը շարքերով անցնելով ստուգում էր ուղևորների տոմսերը: Երբ հասավ Էյնշտեյնին, վերջինս ստուգեց իր ժիլետի, տաբատի գրպաններում, բայց չկարողացավ գտնել իր տոմսը: Նա ստուգեց իր ճամպրուկը, կողքի նստատեղը, բայց այնտեղ էլ չկար: Ուղեկցորդն ասաց. «Պարոն Էյնշտեյն, ես գիտեմ, թե ով եք, բոլորս էլ գիտենք: Վստահ եմ, որ տոմսով եք մտել, հանգիստ եղեք»: Էյնշտեյնը գլխով շնորհակալություն հայտնեց, իսկ ուղեկցորդը շարունակեց ստուգել մյուսների տոմսերը: Երբ վերջացրեց, ուղեկցորդը նկատեց, թե ինչպես է Էյնշտեյնը կռացել և փնտրում իր տոմսը նստատեղի տակ: Տղան ասաց. «Պարոն Էյնշտեյն, մի՛ անհանգստացեք, խնդիր չկա: Մենք գիտենք, թե ով եք, և Ձեզ տոմս պետք չէ»: Էյնշտեյնը նայեց նրան ու ասաց. «Երիտասա՛րդ, ես նույնպես գիտեմ, թե ով եմ, սակայն չգիտեմ, թե ուր եմ գնում: Դրա համար եմ փնտրում իմ տոմսը»:

1, Մեղրը երբեք չի փչանում։ Ոչ մեկ տարվա, ոչ երկու․․ ընդհանրապես երբեք։
2, Turritopsis Nutricula մեդուզան միակ հայտնի անմահ կենդանին է երկրի վրա։
3,Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդը կարող է լողալ աորտաների միջով։
4, Ութոտնուկն ունի 3 սիրտ։
5, Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրևներ են տեղում։
6, Մեր օրգանիզմում բակտերիաներն 10 անգամ ավելի են, քան բջիջները։

– երբ մարդիկ խոսում են այն ուտելիքների մասին, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա, յուղոտ ձուկը միշտ առաջին հորիզոնականում է. Այս տեսակին են պատկանում սաղմոնը, իշխանը և սարդինան, բոլորն էլ համարվում են օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուրներ.
Ձեր ուղեղի մոտավորապես 60%-ը կազմված է ճարպից, իսկ այդ ճարպի կեսն էլ օմեգա-3 տեսակի է. Ձեր ուղեղը օգտագործում է օմեգա-3 ը նյարդային բջիջների կառուցման համար, իսկ նրա ճարպը ազդում է հիշողության վրա.

Օմեգա-3-ը նաև կարող է դանդաղեցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը, և կանխել Ալցհեյմերի հիվանդությունը ( կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը). Օմեգա3-ի պակասը դժվարեցնում է ուսուցման ընթացքը,ինչպես նաև խթանում է դեպրեսիայի առաջացմանը. Ընդհանուր առմամբ, ճարպային ձուկը հիանալի ընտրություն է ուղեղի առողջության համար:

Սուրճ 2.Սուրճ –
եթե դուք սուրճին մեծ նշանակություն եք տալիս, ապա ուրախ կլինեք՝ ծանոթանալու նրա լավ կողմերից մեկի հետ .Սուրճի 2 կարևոր բաղադրիչներն են կոֆեինը և հակաօքսիդիչները, երկուսն էլ խթանում են ուղեղի աշխատանքին. Կոֆեինը իր մեջ պարունակում է որոշ դրական էֆեկտներ,որոնք օգնում են ուղեղի աշխատանքին. Դրանք են՝

Ուժեղացված զգոնություն: Կոֆեինը պահում է ձեր ուղեղը զգոն՝ արգելափակելով ադենոզինը, որը ձեզ քնկոտ է դարձնում.
Բարելավված տրամադրություն: Սուրճը կարող է խթանել ձեր օրգանիզմում սերոտոնի առաջացմանը,, որն էլ համարվում է երջանկության հորմոն.
Ուժեղացված կենրտոնացում: Ուսումնասիրություններից մեկի ժամանակ այն մասնակիցները, ովքեր ըմպել են մեկ մեծ բաժակ սուրճ առավոտյան կամ փոքր չափերով ամբողջ օրվա ընթացքում, ավելի արդյունավետ են եղել այն առաջադրանքների լուծման մեջ, որոնք պահանջում են կենտրոնացում.

Հապալաս 3.Հապալաս
– հապալասը իր մեջ պարունակում է մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից շատերը ազդում են ուղեղի աշխատանքի վրա. Հապալասը և նմանատիպ մուգ գույների հատապտուղները իրենց մեջ պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություններ. Հակաօքսիդիչները ազդում են ինչպես օքսիդացնող սթրեսի, այնպես էլ բորբոքման վրա. Սթրեսը կամ բորբոքումը կարող են նպաստել ուղեղի ծերացմանը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը.
Հապալասի մեջ գտնվող հակաօքսիդիչներից ոմանք կուտակվում են ուղեղի մեջ և օգնում են ուղեղի բջիջների միջև հաղորդակցության բարելավմանը.

Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ հապալասը օգնում է բարելավել հիշողությունը, և նույնիսկ կարող է խթանել հիշողության կարճաժամկետ կորստին.

քրքում 4.Քրքում-
այս մուգ դեղին գույնի համեմունքը հիմնական բաղադրիչն է կարրի փոշու մեջ, և ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար.
Կուրկումինը՝ քրքումի ակտիվ բաղադրիչներից մեկը, կարող է ուղղակիորեն ներթափանցել ուղեղ և բարելավել այնտեղի բջիջները. Քրքումն ուղեղի համար ունի հետևյալ օգտակար հատկանիշները ՝

Կարող է բարելավել հիշողությունը: Հիմնականում օգտակար է այն մարդկանց հիշողության համար, ովքեր ունեն Ալցհեյմերի հիվանդությունը(կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը). Այն նաև օգնում է մաքրել ամիլոիդային սալերը, որոնք այս հիվանդության վառ նշաններից են.
Թեթևացնում է դեպրեսիան: Այն առաջացնում է օրգանիզմում սերոտոնին և դոպամին, երկուսն էլ բարձրացնում են տրամադրությունը.
Օգնում է ուղեղի նոր բջիջների աճին: Կուրկումինը առաջացնում է ուղեղից բխող նեյրոտրոֆիկ հորմոն, որը պատասխանատու է նոր բջիջների առաջացմանը.
Բրոկոլի 5.Բրոկկոլի
–այն բաղկացած է հզոր բուսական միացություններից,ներառյալ հակաօքսիդիչները.Այն շատ հարուստ է վիտամին K-ով՝ ճարպ հալեցնող վիտամին, որը անչափ կարևոր է սպինգոլիպիդների առաջացման գործում. Սա ճարպի մի տեսակ է,որը խտորեն հավաքվում է ուղեղի բջիջների մեջ. Մի քանի ուսումնասիրություններ՝ ծեր մարդկանց մասնակցությամբ, ցույց են տվել, որ այս վիտամինը նույնիսկ օգտակար է հիշողության համար.
Վիտամին K-ից բացի բրոկկոլին իր մեջ պարունակում է մի քանի միացություններ,որոնք առաջացնում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություններ,որոնք կարող են օգնել պաշտպանել ուղեղը որևէ տեսակի վնասներից.

11 օգտակար սնունդ` ուղեղի և հիշողության համար
Դդմի սերմեր / 11 օգտակար սնունդ 6.Դդմի սերմեր-
Դդմի սերմերը պարունակում են հզոր հակաօքսիդիչներ, որոնք պաշտպանում են մարմինը և ուղեղը տարբեր վնասներից. Նրանք նաև մագնեզիումի, երկաթի, ցինկի և պղինձի հիանալի աղբյուր են. Նրանցից յուրանաքչյուրը շատ կարևոր է ուղեղի առողջության համար.
Ցինկ: Այս տարրը անչափ կարևոր է նյարդային ազդանշանների համար. Ցինկի անբավարարությունը առաջ է բերում մի շարք նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են օրինակ՝ Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան և Պարկինսոնի հիվանդությունը(կենտրոնական նյարդային համակարգի շարժողական (մոտոր) գործառույթը խաթարող դեգերենատիվ խանգարում).

Մագնեզիում: Այն էական դեր է խաղում ուսուցման հարցում և հիշողության համար. Մագնեզիումի անբավարարությունը կապված է այնպիսի հիվանդությունների հետ ,ինչպիսիք են՝ միգրենը, դեպրեսիան և էպիլեպսիան.

Պղինձ: Ձեր ուղեղը օգտագործում է պղինձը՝ օգնելու կառավարել նյարդային ազդանշանները, նրա պակասությունից կարող են առաջանալ նեյրոդեգեներատիվ խանգարումներ, ինչպիսին է օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը.

Երկաթ: Երկաթի անբավարարությունը հաճախ բնութագրվում է որպես ուղեղի մառախուղ և նրա խանգարված գործառույթ

Շոկոլադ / 11 օգտակար սնունդ 7.Դառը շոկոլադ
– դառը շոկոլադը և կակաոն պարունակում են իրենց մեջ ուղեղի աշխատանքին խթանող մի քանի միացություններ, ինչպիսիք են օրինակ՝ ֆլավոնոիդները, կոֆեինը և հակաօքսիդիչները. Ֆլավոնոիդները բույսերի հակաօքսիդիչ միացությունների խմբերն են. Շոկոլադի մեջ գտնվող ֆլավոնոիդները հավաքվում են ուղեղի մի քանի հատվածում, և պատասխանատու են հիշողության համար.
Ուսումնասիրություններից մեկին մասնակցել են 900 հոգի, որոնցից կեսը հաճախակի կերպով օգտագործել են շոկոլադ, մյուսները հազվադեպ են օգտագործել. Նրանք, ովքեր մեծ չախաբաժնով են օգտագործել շոկոլադ ավելի հեշտ են կարողացել կատարել մտավոր առաջադրանքները.

Շոկոլադը նաև համարվում է տրամադրություն բարձրացնող շատ հայտնի բաղադրիչ. Ուսումնասիրությունների ժամանակ նրանք,ովքեր օգտագործել են շոկոլադ, զգացել են տրամադրության կտրուկ բարձրացում.

11 օգտակար սնունդ 8.Ընդեղեն-
ուսումնասիրությունները ցույց են տվել,որ ընդեղենը բարելավում է սրտի աշխատանքը, իսկ առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն. Այն օգնում է կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները. Ուսումնասիրություններից մի քանիսն էլ ցույց են տվել,որ այն կանայք,ովքեր տարիների ընթացքում պարբերաբար օգտագործում են ընդեղեն, ունեն ավելի ուժեղ հիշողություն՝ համեմատած նրանց,ովքեր հազվադեպ են օգտագործում.
Ընդեղենի մեջ գտնվող մի քանի սննդանյութերը՝ առողջ ճարպերը, հակաօքսիդիչները, և վիտամին E-ն բարելավում են ուղեղի աշխատանքը.

Ընդեղենի բոլոր տեսակներն էլ կարևոր են ուղեղի աշխատանքի համար, սակայն ընկույզը համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն նաև իր մեջ պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ.

11 օգտակար սնունդ 9.Նարինջ-
օրվա ընթացքում մեկ միջին չափի նարինջ ուտելով՝ դուք ստանում եք բավարար վիտամին C. Սա կօգնի ձեզ բարելավել ուղեղի աշխատանքը, քանի որ վիտամին C-ն հիմնական կանխարգելիչն է մտավոր անկման դեմ. Այս վիտամինը հզոր հակաօքսիդիչ է, որը օգնում է պայքարել ռադիկալների դեմ, որոնք կարող են վնասել ձեր ուղեղը, և բացի դրանից այս վիտամինը պաշտպանում է ձեր ուղեղը ծերացումից.
Դուք կարող եք նաև բավականաչափ վիտամին C ստանալ պղպեղից, գուավայից, կիվիից, լոլիկից և ելակից.

11 օգտակար սնունդ 10.Ձու-
ձուն իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք կարևոր են ուղեղի համար. Դրանք են ՝վիտամին B6 և B12, ֆոլաթթու և քոլին.
Քոլին շատ կարևոր միկրոտարր է, որը ձեր օրգանիզմը օգտագործում է ացետիլխոլինի առաջացման համար. Այն օգնում է կառավարել տրամադրությունը և հիշողությունը.
Կանանց համար բավականաչափ քոլինի ընդունման քանակը մեկ օրվա համար 425 միլիգրամ է, տղամարդկանց համար՝ 550 միլիգրամ. Մեկ ձվի դեղնուց իր մեջ պարունակում է 112 միլիգրամ քոլին.

Բացի այդ, վիտամին B նույնպես շատ մեծ դեր է խաղում ուղեղի առողջության հարցում. Սկսենք նրանից, որ այն կանխարգելում է ուղեղի անկման ընթացքը ծերերի մոտ. Նրա անբավարարությունը անմիջականորեն կապված է դեպրեսիայի հետ.

Ֆոլաթթվի անբավարարությունը տարածված է հիմնականում այն ծերերի մոտ, ովքեր ունեն թուլամտության ախտանիշներ, և ուսումնասիրությունները ցույց են տվել,որ բավականաչափ ֆոլաթթուն օգնում է նվազագույնի հասցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը

11 օգտակար սնունդ 11.Կանաչ թեյ
– սուրճի պես՝ կանաչ թեյը նույնպես պարունակում է կոֆեին, որն էլ զարգացնում է ուղեղի աշխատանքը. Իրականում այն նույնիսկ բարելավում է զգայունությունը,հիշողությունը և կենտրոնացումը. Բայց կանաչ թեյը նաև պարունակում է այլ բաղադրիչներ, որոնք իրեն դարձնում են ուղեղի համար օգտակար ըմպելիք.
Դրանցից մեկը L-theanine է, որը մտնելով ուղեղի բջիջների մեջ՝ կարողանում է ակտիվացնել նեյրոհաղորդիչ GABA-ն. Այն օգնում է նվազեցնել անհանգստությունը և օգնում է ձեզ՝ ավելի հանգիստ զգալ.

L-theanine- ը նաև արագացնում է ալֆա ալիքների հաճախականությունը ուղեղում, որը օգնում է ձեզ զգալ հանգստացած՝ առանց հոգնածության զգացումի.

Ամերիկացի դերասան, «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Վին Դիզելը թողարկել է իր դեբյուտային «Feel Like I Do» սինգլը։

Այդ մասին նա տեղեկացրել է «Ինստագրամ»-ի իր օգտահաշվի միջոցով:

Արտիստը երգը ձայնագրել է նորվեգացի դիջեյ Kygo-ի հետ համատեղ, որը հայտնի է Stole the Show երաժշտությունով։
«Երկար ժամանակ էր ինչ խոստանում էի սկսել երաժշտություն ստեղծել, ինչի համար ոգեշնչվում եմ ձեզանով:

Այսպիսով ես դուրս եմ գալիս հարմարավետության իմ գոտուց։ Շնորհակալություն ինձ հավատալու համար: Ինչպես միշտ, ես հույս ունեմ, որ դուք հպարտանում եք», – դիմելով իր երկրպագուներին «Ինստագրամ»-ի իր օգտահաշվում գրել է 53-ամյա դերասանը:

Վիետնամում վաճառքից առգրավվել է ավելի քան 300,000 օգտագործված պահպանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական մամուլի հրապարակումներին:

Հաղորդվում է, որ ապրանքի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել սեպտեմբերի 19-ին, Բին Դոնգ նահանգի պահեստներից մեկում: Առգրավված խմբաքանակի ընդհանուր քաշը մոտ 360 կգ է կազմել:

Իշխանությունների հատուկ գործողության արդյունքում բերման է ենթարկվել նաև մի կին, որը զբաղվել է օգտագործված պահպանակների վաճառքի կազմակերպմամբ: Հաղորդվում է, որ տիկնոջ աշխատանքային պարտականությունները ներառել են պահպանակների լվացումը, չորացումը և մշակումը: Պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր կիլոգրամի համար նա 0,17 դոլար է ստացել։
Կինը պատմել է, որ օգտագործված պահպանակներն իրեն ամսական մեկ անգամ մատակարարել է մի մարդ, որի մասին ինքը ոչինչ չգիտի: Այժմ իրավապահները պարզում են նրա ինքնությունը:

Թե քանի օգտագործված պահպանակ է արդեն վաճառվել անբարեխիղճ առևտրականների կողմից, հայտնի չէ:

Ղազախստանի 22-ամյա բնակչուհի Ալինա Էվանսը համացանցում հայտնի է դարձել դասասենյակում արված լուսանկարի շնորհիվ, որում նա աշակերտին անգլերենի դաս էր բացահայտում։ Բոլորը հիացած էին ու երազում էին ներկա լիներ նրա դասերին։

Սակայն պարզվում է, որ նկարը զուտ բեմականացում է եղել, իսկ Ալինան էլ ուսոցչուհի չէ։ Նա ոչնչով էլ չի զբաղվում, միայն Ինստագրամ մոդել է։ Այս փաստը հիասթափեցրել է աղջկա երկրպագուներին։

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Սեպտեմբերի 26-ին և 27-ին երկիրը կգտնվի չափավոր մագնիսական փոթորիկների ազդեցության տակ: Այս մասին հաղորդել է Phobos օդերևութաբանական կենտրոնը:

«Առաջին հանգստյան օրը Երկրի մագնիսոսֆերան թույլ փոթորկված կլինի, ակտիվության գագաթնակետը կլինի կիրակի օրը, երբ որոշակի ժամերի հնարավոր կլինի թույլ, G1 մակարդակիմագնիսական փոթորիկների ձևավորում», – ասել են օդերևութաբանները։

Նշվում է, որ հանգստյան օրերի ավարտին գեոմագնիսական դաշտը կսկսի վերադառնալ նորմալ վիճակին և ամբողջովին կհանդարտվի առաջիկա շաբաթվա կեսերին:

Աշխարհահռչակ դերասաններ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի դուստրը՝ Շայլոն, ով երկար ժամանակ ապրում էր որպես տղա, կրկին վերադարձել է իր աղջկական կերպարին: Հայտնի է, որ երեխան վաղ տարիքից իրեն ավելի հարմար էր զգում տղայի կերպարում, հագնվում էր տղայի հագուստներ, կտրում էր տղայական կարճ սանրվածքներ և խնդրում էր իրեն Ջոն անվանել: Ըստ լուրերի, նա անգամ պատրաստվել է հորմոնալ թերապիայի ու սեռափոխության վիրահատության: Սակայն վերջերս երկրպագուներն ուրախությամբ նկատել են, որ Շայլոն հանրության աչքին երևում է աղջկական հագուստով և մազերը երկարացրել է:

anjelina jolii ev bred phiti d na189572.1

Հավելենք, որ նրա ծնողները երբեք չեն ընդդիմացել նրա մտադրություններին, միայն առաջարկել են մի որոշ ժամանակ փորձարկումներ անել՝ մեկ շաբաթ ապրել աղջկա, մեկ շաբաթ՝ տղայի կերպարում և վերջում համեմատել, թե երբ էր իրեն ավելի հարմարավետ զգում: