Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ասել է, որ ստիպված է եղել «անձնական տրավմա» հորինել՝ HBO հեռուստաընկերության նոր Mare of Easttown հեռուստանախագծում իր մարմնավորած կերպարը խաղալու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Կերպարը, որին մարմնավորում է Քեյթ Ուինսլեթը հեռուստատեսությունում ունեցած 10-ամյա դադարից հետո, Մարե Շինան անունով քննիչ է Փենսիլվանիա նահանգից, որի աշխարհը քանդվում է, երբ սկսում է սպանություն հետաքննել։

45-ամյա դերասանուհին նշել է, որ կերպարը կերտելը վնասել է իր հուզական վիճակին և հավելել, որ նույնիսկ ԱՄՆ-ում նկարահանումներն ավարտելուց և Սասեքսի իր տուն վերադառնալուց հետո նա շարունակում է պայքարել Մարե Շինանի չստացված կյանքի համար։

«Ես ավելի շատ տրավմա եմ ստեղծել ինձ համար, որպեսզի կարողանամ կերտել այս կերպարը, քան որևէ այլ կերպարի դեպքում», - ասել է դերասանուհին։

 41668988 9463409 Search within Kate Winslet said she had to invent trauma to take m 17 1618259308411

41668990 9463409 image a 2 1618255892462

Հիշեցնենք, որ 45-ամյա դերասանուհին, ոբ հայտնի է դարձել «Տիտանիկ» ֆիլմում մարմնավորած իր կերպարով, ամուսնացած է եղել 3 անգամ։ Իր դստեր հոր՝ Ջիմ Թրիփլթոնի հետ Քեյթն ամուսնացել է 1998 թվականին, սակայն Միայի ծնվելուց մեկ տարի անց զույգը բաժանվել է։ Դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ և նրանից մեկ որդի ունեցել, որն այժմ 17 տարեկան է։ Մենդեսից Քեյթը բաժանվել է 2011 թվականին։

40906170 9399765 Way back when Kate married first husband Jim Threapleton in 1998 a 4 1616655748600

40905006 9399765 Ex The actress went on to marry director Sam Mendes from 2003 to a 6 1616655748602

39842852 9399765 Her love Kate welcomed her youngest child Bear seven with her th a 7 1616655748603

Այժմ դերասանուհին ամուսնացած է Էդուարդ Աբել Սմիթի հետ և զույգն ունի մեկ որդի՝ 7 տարեկան Բիըրը։ Ինչպես հայտնի է, 43-ամյա Էդուարդը բրիտանացի ձեռներեց, Virgin Group կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Չարլզ Նիկոլաս Բրենսոնի զարմիկն է։

Օսկարակիր դերասնուհին հայտնի է դարձել 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմով, որտեղ իր խաղընկերը հայտնի դերասան, օսկարակիր Լեոնադրո դի Կապրիոն է։

376475c521c80bb26f39ed61cd28d91ece014bcb8eceef2fc393b0e445fffde9